Գնացքը բախվել է անչափահասի, ով տեղում մահացել է
Վրաստանի երկաթուղու տեղեկությամբ՝ Բաթումի կայարանի մերձակայքում տեղի է ունեցել դժբախտ պատահար։
Ըստ հաղորդագրության՝ ուղևորատար գնացքը բախվել է փոքր երեխայի, ով տեղում մահացել է։
«Գնացքը մոտենում էր պլատֆորմին և պետք է կատարեր Բաթումի-Քութաիսի երթուղին։ Դեպքի վայրում են գտնվում պարեկային և քրեական ոստիկանության ծառայողները։
Վրաստանի երկաթուղին խորին վիշտ է արտահայտում ողբերգության կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում զոհվածի ընտանիքին», – նշված է հաղորդագրությունում։