Դեկտեմբերի 21-ին Նինոծմինդայում Ամանորյա համերգ կանցկացվի Հաոսի և Քարթլոսի զբոսայգում։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ամանորյա միջոցառումները «Նոր տարվա օրերը Վրաստանում» մեկնարկում են երկրի 63 քաղաքում և Բակուրիանի բնակավայրում դեկտեմբերի 21-ին և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 31-ը։
Բոլոր մունիցիպալիտետներում կկազմակերպվեն Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, ցուցահանդես-վաճառքներ, մանկական ժամանցային գոտիներ։ Տարածքներում տեղադրված կլինեն փայտե ամանորյա տնակներ, լուսանկարման տնակներ և ինստալացիաներ։ Կանցկացվեն համերգներ ինչպես տեղացի, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված կատարողների մասնակցությամբ։
Ամանորյա ծրագրերը կսկսվեն 14:00-ից, իսկ երեկոները կավարտվեն համերգով և հանդիսավոր հրավառությամբ։ «Նոր տարվա օրերը Վրաստանում» ծրագիրը, կառավարության որոշմամբ, այս տարի անցկացվում է արդեն չորրորդ անգամ։