Վրաստանի կառավարությունը սահմանել է շաքարի ներմուծման հարկ։ Ըստ որոշման, 100 կգ-ից ավելի ներմուծվող շաքարի յուրաքանչյուր կիլոգրամի համար հարկը կկազմի 40 թեթրի (1 տոննայի համար՝ 400 լարի)։
Հարկը կգործի մեկ տարի՝ 2025 թվականի ապրիլի 22-ից մինչև 2026 թվականի ապրիլի 22-ը։
Որոշումը չի վերաբերի այն շաքարին, որի ծովային տեղափոխումը սկսվել է որոշման հրապարակումից առաջ։ Նման դեպքերում մաքսային մարմիններին պետք է ներկայացվի համապատասխան փաստաթուղթ, որտեղ նշված կլինի շաքարի բեռնման ամսաթիվը կամ դրա ընդունման փաստը նավահանգստում։
Հարկի սահմանումը պայմանավորված է ներմուծման ծավալների զգալի աճով։ Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Վրաստան է ներմուծվել 11,084 տոննա շաքար (7,019 միլիոն դոլար արժողությամբ), ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 3,400 տոննայով։
Շաքարի հիմնական ներմուծողները՝ Ֆրանսիան (4,982 տոննա), Ուկրաինան (1,275 տոննա), Լեհաստանը (1,080 տոննա), Ռուսաստանը (1,023 տոննա) և Նիդերլանդները (918 տոննա):