Սամցխե-Ջավախեթիում դեռահասին գտել են մահացած
Ապրիլի 21-ին կորած Թոռնիկե Գվարամաձեն չորսօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է Ուդե գյուղում, գետի մոտ։
15-ամյա դեռահասի դին տեղափոխվել է դիահերձարան։ Փաստը հաստատում է ՆԳՆ-ն՝ ԶԼՄ-ների հետ զրույցում։
Տղային որոնում էին ընտանիքի անդամները, գյուղի բնակիչները, կամավորները, ոստիկանությունն ու փրկարարական խմբերը։