Ախալցիխեում հինգերորդ հանրային դպրոցի ուսուցչին ազատել են աշխատանքից
Ախալցիխեի հինգերորդ հանրային դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցչուհի Նաթիա Նեբերիձեն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Ինչպես նշում է Նաթիա Նեբերիձեն սոցիալական ցանցում, դպրոցի ղեկավարությունը որպես աշխատանքից հեռացման պատճառ նշել է ֆինանսական ճգնաժամը։
Նա սկսել էր աշխատել հինգերորդ հանրային դպրոցում որպես քաղաքացիական կրթության ուսուցիչ անցած տարվա սեպտեմբերից։
«Առաջին անգամ չգիտեմ՝ ինչպես սկսեմ կամ ինչ գրեմ...
Իսկապես չգիտեմ...
Առավոտյան ինձ տվեցին ամենադժվար հարցը՝
Մայրիկ՛, ինչու՞ քեզ դպրոցից հեռացրին։
Այստեղ շատերն այս հարցին ցինիկ ժպիտով կպատասխանեիք... Ցավոք, դուք շատ եք։
Պաշտոնապես, դպրոցը նշում է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով (այո՛, ճիշտ եք կարդում) հեռացրել է ինձ աշխատանքից։
Այս պատմությունն էլ ավարտվեց...» - գրել է Նաթիա Նեբերիձեն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։