Վրաստանում ցանքատարածությունները նվազել են
Վերջին տարում Վրաստանում մեկամյա մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են։ Այս մասին վկայում են Վրաստանում վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալները։
Նախնական տվյալներով՝ 2024 թվականին մեկամյա մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 195.7 հազար հեկտար, ինչը 4 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են 8.1 տոկոսով՝ կազմելով 61.3 հազար հեկտար, իսկ գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են 2 տոկոսով՝ կազմելով 134.4 հազար հեկտար։
Մեկամյա մշակաբույսերի ցանքատարածություններում ամենամեծ բաժինը զբաղեցնում է եգիպտացորենը՝ 71.2 հազար հեկտար։ Ցորենի ցանքատարածությունները կազմել են 54 հազար հեկտար, գարու՝ 24.1 հազար հեկտար, կարտոֆիլի՝ 14.1 հազար հեկտար, մեկամյա և բազմամյա խոտաբույսերի՝ 11.2 հազար հեկտար, բանջարեղենի՝ 10.2 հազար հեկտար, իսկ մնացած մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 10.9 հազար հեկտար։