Ռուսաստանը նախատեսում է քրեական պատասխանատվություն կրել արտասահմանում ռուսաֆոբիայի համար
Ռուսաստանի կառավարությունը դրական է արձագանքել արտասահմանում ռուսաֆոբիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու առաջարկին։
Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Օրենսդրության համաձայն՝ ռուսաֆոբիա է համարվում օտարերկրյա պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների կամ օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականությունը կամ նմանատիպ գործողությունների հրապարակային կոչերը։
Օրինագծի համաձայն՝ նման հանցագործությունների մեջ մեղադրվողներին ռուսական դատարանները կդատեն հեռակա կարգով։
Միաժամանակ Ռուսաստանի կառավարությունը դիտողություն է արել հիշյալ նախաձեռնությամբ նախատեսված լրացուցիչ պատժաչափի վերաբերյալ։ Մասնավորապես, նախագծի համաձայն՝ արտասահմանում ռուսաֆոբիայի մեջ մեղադրվող անձանց կարգելվի Ռուսաստանում «որոշ պաշտոններ զբաղեցնել կամ գործունեություն ծավալել»։ Ռուսաստանի կառավարությունը կարծում է, որ այս պատժամիջոցը գործնականում դժվար կլինի իրականացնել, քանի որ խոսքը արտերկրում բնակվող անձանց մասին է։
Ռուսաֆոբիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու նախաձեռնությունը Ռուսաստանում ներկայացվել է անցյալ տարի։ Այն ժամանակ Կառավարության օրենսդրական գործունեության հանձնաժողովը սատարեց այս առաջարկին։ Օրենքի նախագիծը խտրականության մասին է Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում մշտական բնակվողների նկատմամբ։ Ռուսաստանի տարածքում ռուսաֆոբիայի համար պատասխանատվություն չի նախատեսվում։ Նաև սահմանված չէ, թե ինչը կարող է դիտվել որպես խտրականություն։