Մառնեուլիում զինծառայող է մահացել
Մառնեուլիի մունիցիպալիտետում զինծառայող է մահացել։ Պաշտպանության նախարարության տվյալներով, քրեական գործ է հարուցվել ռազմական ոստիկանության բաժանմունքում՝ Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասի հիման վրա։
«Պաշտպանության նախարարությունը խոր ցավ է հայտնում ժամկետային զինծառայողի մահվան կապակցությամբ և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին։ Ռազմական ոստիկանության բաժանմունքում սկսվել է հետաքննություն՝ Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասի հիման վրա։
Կատարվում են բոլոր անհրաժեշտ դատավարական և հետաքննչական միջոցառումները»,- նշված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։