Բաթումիի «TV 25» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը
Բաթումիի տեղական «TV 25» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը։ Ինչպես նշվում է հեռուստաընկերության տարածած հայտարարությունում, 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցվել են լրատվական թողարկումները, քաղաքական թոք-շոուները, ինչպես նաև կայքը և սոցիալական բոլոր հարթակները։ Հեռուստաընկերության ղեկավարությունը հույս ունի, որ շուտով կվերականգնի հեռարձակումը։
«Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից «TV 25»-ի լրատվական թողարկումներն ու քաղաքական թոք-շոուները դադարեցվել են։ Դադարեցվել են նաև «TV 25»-ի կայքը և սոցիալական բոլոր հարթակները։
Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որպեսզի հեռուստաալիքը հնարավորինս շուտ վերադառնա լիարժեք հեռարձակման։
Հույս ունենք, որ շատ շուտով կրկին կլինենք եթերում։
P.S. Ներում ենք հայցում մեր հեռուստադիտողներից և հանրությունից, որ այս բարդ իրավիճակում չենք կարողանում բավարարել ձեր շահերը»,- նշվում է «TV 25»-ի հայտարարությունում։
Նշենք, որ հունվարի 1-ից հեռարձակումը ժամանակավորապես դադարեցրել է նաև «Բորջոմի» հեռուստաընկերությունը։