Վրաստանի միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալները արտահոսել են՝ փորձագետներ
Cybernews պարբերականի հաղորդմամբ՝ կիբեռանվտանգության մասնագետները հայտնաբերել են, որ տվյալների լայնածավալ արտահոսքի հետևանքով Վրաստանի բնակչության գաղտնի անձնական տվյալները ժամանակավորապես հասանելի են եղել հասարակությանը։
Անպաշտպան տվյալները հայտնաբերել են կիբեռանվտանգության ոլորտի վերլուծաբան և SecurityDiscovery.com-ի սեփականատեր Բոբ Դիաչենկոն և Cybernews-ի փորձագետները։
Տեղեկատվությունը տեղադրված է եղել տվյալների անալիտիկ հարթակ Elasticsearch-ում, որը պատկանում է գերմանական ամպային ծառայությունների մատակարարին։
Անպաշտպան տվյալների մի մասը ներառում էր մոտ հինգ միլիոն անձի գրառումներ, իսկ մյուս մասը՝ յոթ միլիոնից ավելի հեռախոսահամարներ՝ դրանց կից անձնական տեղեկությամբ։
«Հավանաբար, տվյալները հավաքագրվել և համակցվել են տարբեր աղբյուրներից, ներառյալ՝ պետական կամ առևտրային տվյալներ»,- ասել է Դիաչենկոն։
Մասնագետների կարծիքով՝ տվյալները, ամենայն հավանականությամբ, պարունակում են 2020 թվականին արտահոսած տեղեկատվություն, սակայն դրանք համակցվել են քաղաքացիների 7.2 միլիոն հեռախոսահամարների, նույնականացուցիչների և 1.45 միլիոն ավտոմեքենայի տերերի մասին տեղեկատվության հետ։
Կիբեռանվտանգության մասնագետների խոսքով՝ հայտնի չէ, թե ով էր տնօրինում ինտերնետում տեղադրված տվյալները։ Արտահոսքի հայտնաբերումից կարճ ժամանակ անց տվյալները հեռացվել են սերվերից։ Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց համար վտանգը մնում է՝ գրում է «Ազատություն» ռադիոն։
Դիաչենկոյի խոսքով՝ տվյալների սեփականության մասին հստակության բացակայությունը դժվարացնում է տուժած անձանց անվտանգության ապահովումը։
Cybernews-ը նշում է, որ Վրաստանի միլիոնավոր քաղաքացիների տվյալների արտահոսքը կարող է ծանր հետևանքներ ունենալ, հատկապես գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակում՝ լարվածության, բևեռացման և Ռուսաստանի ազդեցության պայմաններում։