Սան Ֆրանցիսկոյում վրացի էմիգրանտները ցույց են անցկացրել
ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում վրացի էմիգրանտները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների։
Էմիգրանտները իրենց համերաշխությունն են հայտնել ցույցերի ժամանակ վիրավորված և ձերբակալված երիտասարդներին՝ պահանջելով նրանց ազատ արձակումը։ Բացի այդ, նրանք պահանջել են ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին, ով բանտում հացադուլ է հայտարարել, և նրա կյանքին վտանգ է սպառնում։
«Անթույլատրելի է այն բռնությունը, որը տեղի է ունենում Թբիլիսիի փողոցներում։ Այս ռեժիմը պետք է դադարեցվի, իսկ բոլոր բանտարկյալները, այդ թվում՝ Մզիա Ամաղլոբելին, պետք է ազատ արձակվեն», - հայտարարել են ցույցի մասնակիցները։