Խորհրդարանը դադարեցնում է 49 ընդդիմադիր պատգամավորի լիազորությունները
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը կողմ է քվեարկել 49 պատգամավորի մանդատի դադարեցմանը։
Հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է «Միասնություն – Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխությունների համար» և «Ուժեղ Վրաստան» խմբակցությունների անդամների հրաժարականի դիմումները և հաստատել դրանց իսկությունը։
Վերջնական քաղաքական որոշումը կկայացվի խորհրդարանի լիագումար նիստում։