Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 37 քաղաքացու
Անցյալ ամիս ՆԳ նախարարության միգրացիոն վարչության աշխատակիցները, հիմք ընդունելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը, երկրից վտարել են տարբեր երկրների 37 քաղաքացու։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Օտարերկրյա քաղաքացիներից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են երկրից միգրացիոն վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում։
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա երկրից արտաքսվել են Մոլդովայի, Եգիպտոսի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Նիգերիայի, ընդհանուր առմամբ 37 քաղաքացիներ։
Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը այն մարմինն է, որը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա իրավասություններից է առանց օրինական հիմքերի Վրաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և Վրաստանից նրանց վտարումն իրականացնելը»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։