Ինչպիսի եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախքում
Հունիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում է հիմնականում առանց տեղումների շոգ եղանակ:
Ըստ Շրջակա միջավայրի և բնապահպանական ազգային ծառայության տվյալների, հունիսի 7-8-ին Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +32, +37 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում սպասվում է +27, +32 աստիճան:
Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32 աստիճանի միջակայքում: