Սաակաշվիլին հրաժարվել է դառնալ Ուկրաինայի նախագահի խորհրդականը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին առաջարկել է դառնալ իր խորհրդականը՝ բարեփոխումների գծով, բայց նա հրաժարվել է՝ հայտարարելով, որ դա «իր մակարդակը չէ»: Այդ մասին նա պատմել է «Украинская правда»-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք հանդիպել ենք, Սաակաշվիլին ասել է. «Ես ուզում եմ օգնել»: Մի քանի հանդիպում է եղել, նա մի քանի անգամ եկել է տարբեր խորհուրդներով: Հարցրել է. «Որտե՞ղ եք ինձ տեսնում»: Ես նրան ասել եմ. «Ես ուզում եմ, որ Դուք ինքներդ մտածեք, տեսնեք Ձեր կարգավիճակը»: Ես նրան առաջարկել եմ՝ ինձ մոտ գալ որպես բարեփոխումների հարցերով խորհրդական»: Նա էլ պատասխանել է, որ դա իր մակարդակը չէ»,- պատմել է Զելենսկին:
Նա ավելացրել է, որ Սաակաշվիլին առաջարկել է իր թեկածությունը բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում: Զելենսկու խոսքով՝ ինքը խոստացել է այդ հարցը քննարկել վարչապետ Դենիս Շմիգալի հետ: