Բորջոմի մոտ ավտովթարից տուժած կինը մահացել է (տեսանյութ)
Բորջոմի-Խաշուրի ավտոճանապարհին, Քվիշխեթում, հունվարին տեղի ունեցած ավտովթարից տուժած 30-ամյա կինը մահացել է: Ավտոմեքենան, որում նստած էր ընտանիքի 5 անդամը, գետն էր ընկել: Պատահարի հետևանքով հայրը և երեք երեխան տեղում մահացել էին: Տուժած կնոջը ծանր վնասվածքներով տեղափոխել էին բժշկական հաստատություն: Նա մինչ այժմ գտնվում էր հիվանդանոցում և այսօր, հունիսի 27-ին նրա սիրտը դադարեց աշխատել:
Քվիշխեթի մոտ ավտոճանապարհային պատահարը տեղի էր ունեցել հունվարի 26-ին: Ընտանիքը Բակուրիանում երեխաներից մեկի ծնունդն էր նշել և այնտեղից վերադառնում էին Քութաիսի:
Քվիշխեթի մոտ ավտոճանապարհային պատահարը տեղի էր ունեցել հունվարի 26-ին: Ընտանիքը Բակուրիանում երեխաներից մեկի ծնունդն էր նշել և այնտեղից վերադառնում էին Քութաիսի: