Լուրեր
Ավտովթարից տուժած կնոջ սիրտն աշխատել է
Խաշուրի-Բորջոմի կապող ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասված կնոջը Խաշուրի հիվանդանոցից տեղափոխել են Թբիլիսի: Երիտասարդ կնոջ սիրտը ջրից հանելու ժամանակ դադարել էր աշխատել, սակայն Խաշուրի հիվանդանոցի վերակենդացման բաժնում իրագործած գործողությունների արդյունքում, կնոջ սիրտն աշխատել է:
Մինչ այդ, շտապ օգնության անձնակազմը հայտարարել էր, որ մեքենայում գտնվող 5 ուղևորդն էլ մահացել էին:
«5 մարդ է մահացել, այստեղից 3-ը անչափահասներ են: 12, 10 և 8 տարեկան երեխաներ: Մեկը տղամարդ է, մոտ 40 տարեկան, իսկ վերջինը կին՝ 30-40 տարեկան: Ավտոճանապարհային միջադեպում ընդգրկած էր 5 մարդ, բոլոր հինգն էլ մահացել են: Շտապ օգնությունը տեղում գրանցեց 4 մահ, իսկ նրանցից մեկին, տեղափոխեցին Խաշուրի հիվանդանոց, չնայած նա նույնպես մահացած էր»,- ասում էին շտապ օգնության աշխատակիցները:
Կնոջ վիճակը կրկին ծանր է:
Խաշուրի-Բորջոմի ճանապարհահատվածում գտնվող գյուղ Քվիշխեթի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար: Միջադեպի արդյունքում մահացել է 5 մարդ, որոնց թվում է 3 երեխա:
გააზიარეთ :