Վրաստանում պատվաստումները կշարունակվեն առանց խափանումների. Տիկարաձե
Չնայած Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպին, Վրաստանում «Աստրազենեկայի» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը կշարունակվի:
Համապատասխան որոշումն ընդունվել է Առողջապահության նախարարությունում կայացած նիստում:
«Այսօր շատ կարևոր հայտարարություն արվեց եվրոպական խիստ կարգավորիչի կողմից, և մի քանի րոպե առաջ իմացանք «Աստրազենեկայի» վերաբերյալ արված եզրակացության մասին, որի հիման վրա այն ճանաչվում է որպես անվտանգ պատվաստանյութ, որն ունի շատ ավելի մեծ օգուտներ, քան ռիսկեր, որոնք ոչ մի երկրի հիմք չեն տալիս դադարեցնել «Աստրազենեկայի» օգտագործումը: Ուստի խորհուրդը որոշեց, որ Վրաստանում «Աստրազենեկի» դեմ պատվաստումների գործընթացը կշարունակվի առանց խափանումների», – հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ախալցիխեում, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ներարկելուց հետո վատացել է մի բուժքույր: Դեպքը տեղի է ունեցել «Իմեդի կլինիկայում»: Այդ փաստով հետաքննությունն արդեն սկսվել է, չնայած նախկինում ենթադրվել է, որ դա կարող է լինել պատվաստումից հետո ամենահազվադեպ բարդությունը: