Լուրեր
Վիզային ռեժիմի չեղարկումը մարդասիրական որոշում է. Պեսկով
Դեպի Վրաստան թռիչքների վերականգնումը և վիզային ռեժիմի չեղարկումը մարդասիրական որոշում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Երեկ Թբիլիսիում տարբեր արձագանքներ եղան։ Այն և՛ բացասական էր, և՛ զուսպ, թեև այս դեպքում, իհարկե, խոսքը մարդասիրական բնույթի որոշման մասին է»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Դիմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, Ռուսաստանի կառավարությունը երկար ժամանակ դիմումներ է ստանում երկու երկրների քաղաքացիներից և ձեռնարկատերերից, ինչպես նաև հասարակական միավորումներից, գիտական ​​շրջանակներից և մշակույթի ոլորտի մարդկանցից, ովքեր խնդրել են այս որոշումը։

Հարցին, թե արդյոք Կրեմլի վերոնշյալ որոշումը նախապայման է երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման համար, Դմիտրի Պեսկովը պատասխանում է, որ վաղ է խոսել ապագա հեռանկարների մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած հրամանագիրը նախատեսում է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկում և ուղիղ չվերթների վերականգնում։

Ռուսաստանը միակողմանիորեն վիզային ռեժիմ էր սահմանել Վրաստանի հետ։ Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմը վերացվել է 2012 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով։ Մինչ այդ՝ 2010 թվականի հոկտեմբերին, վիզային ռեժիմի չեղարկումն անդրադարձել էր Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակիչների վրա։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.