«Հայրս վատացել էր, բժիշկները չէին կարող անցնել ճանապարհը»,- Ծղրութի բնակիչ
Հերթական հորդառատ անձրևը երեկ կրկին հեղեղումներ է առաջացրել հիմնականում Ախալցիխեի շրջանի Ծուղրութ (Ծղրութի) գյուղում: Աղերի հետևանքով, երկու ընտանիք կտրվել է շրջակա միջավայրից, առաջացել են ջրի կուտակումներ: Սելավաջուրը ոչնչացրել է շուրջ 20 ընտանիքի ցանքատարածություններն ու բերքը։
Գյուղում օգնություն են խնդրում։ Տեղացիների խոսքով, այս խնդիրը տարիներ շարունակ անհանգստացնում է, սակայն այս տարվա առատ տեղումները լրացուցիչ խնդիրներ են ստեղծել։
Դեպքի վայր է ուղևորվել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Տեղացիները խնդիրը լուծելու միջոց են համարում կամուրջ կառուցելը։ Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով, գյուղում սկսվել էին կամրջի կառուցման աշխատանքները, սակայն այն դադարեցվել էր հորդառատ անձրեւների պատճառով։ Նրա խոսքով, «աշխատանքները կվերսկսվեն եղանակի բարելավումից անմիջապես հետո»։