ՌԴ-ում մտադիր են վտարել «խոպանչիներին»
ՌԴ աշխատանքի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որով առաջարկվում է պարտավորեցնել միգրանտներին՝ լքելու Ռուսաստանի Դաշնության տարածքը, եթե նրանք չեն աշխատում ըստ իրենց պրոֆիլի։ Այս մասին հայտնում է Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը։
Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք եկել են աշխատանքի կազմակերպման հավաքագրման շրջանակներում։ Եթե նրանք հրաժարվեն աշխատել իրենց հրավիրած ձեռնարկություններում, օրինակ՝ շինարարության փոխարեն նրանք գնում են առաքիչ աշխատելու, ապա պետք է 15 օրվա ընթացքում լքեն Ռուսաստանը։
Բացի այդ, աշխատանք գտնելու համար օտարերկրացիները պետք է ստանան հատուկ փաստաթուղթ, որը հաստատում է կոնկրետ գործատուի մոտ ժամանակավոր աշխատանքի իրավունքը:
Նախաձեռնությունն արդեն իսկ աջակցություն է ստանում Պետդումայում, որտեղ առաջարկում են թողնել միայն նպատակային հավաքագրման համակարգը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող աշխատանքային միգրանտների համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/feb5d7bcaa783e5f2025f4cf59f7f301