Վրաստանի տնտեսական վիճակը ըստ տնտեսագետների
«2024 թվականի II եռամսյակում հարցված տնտեսագետների ակնկալիքները հաջորդ վեց ամիսների ընթացքում Վրաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ էականորեն բացասական են: Նրանց ակնկալիքներն այսպիսի պեսիմիստական չեն եղել 2021 թվականի I եռամսյակից հետո», - ասված է PMCG-ի ուսումնասիրության մեջ։
Կազմակերպության հարցման համաձայն, 2024 թվականի II եռամսյակում վրացի տնտեսագետները Վրաստանի ընթացիկ տնտեսական վիճակը գնահատել են փոքր-ինչ բացասական: Նրանց խոսքով, իրավիճակը վատթարացել է ինչպես 2024 թվականի I եռամսյակի, այնպես էլ 2023 թվականի II եռամսյակի գնահատման համեմատ։
Բացի ընթացիկ տնտեսական վիճակի գնահատումից և հաջորդ վեց ամիսների ավարտին ակնկալիքների ֆիքսումից, հարցված փորձագետները ներկայացրել են Վրաստանի համար հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներ։
Մասնավորապես՝
Վեց ամիսների ավարտին, նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ, սպասվում է տարեկան ինֆլյացիայի աճ։ 2024 թվականի համար սպասվող ինֆլյացիայի ցուցանիշը միջինը 5.0% է։
Հաջորդ վեց ամիսների ավարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, սպասվում է, որ վրացական լարին կարժեզրկվի ԱՄՆ դոլարի և եվրոյի համեմատ, իսկ կարժեվորվի ռուսական ռուբլու և թուրքական լիրայի համեմատ։
Հաջորդ վեց ամիսների ավարտին, 2023 թվականի համեմատ, սպասվում է արտահանման և ներմուծման ծավալների նվազում։
Հարցման շրջանակներում, 2024 թվականի II եռամսյակում տնտեսագետները քաղաքական անկայունությունը և արժույթի փոխարժեքի փոփոխականությունը նշել են որպես Վրաստանի տնտեսության վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններ։ Նաև, կարևոր ազդեցություն ունեցող գործոնների թվում են աշխատուժի պակասը, բարձր արտագաղթի ցուցանիշը և Ուկրաինայում ընթացող պատերազմը։
Տնտեսագետների կարծիքով, Վրաստանի տնտեսության վրա բացասական գործոնների (քաղաքական անկայունություն, արժույթի փոխարժեքի փոփոխականություն) ազդեցությունն ավելի մեծ է, քան դրական գործոնների (մոնետար քաղաքականության տոկոսադրույքի նվազում և ցածր ինֆլյացիա)։