Շրջանավարտների պրակտիկայի ծրագրի համար դիմումների ընդունումը սկսվել է
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերից շրջանավարտները 4-ամսյա վճարովի պրակտիկա կանցնեն պետական հաստատություններում։
Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ պրակտիկայի ծրագրին միանալ ցանկացողների հայտերի ընդունումը կսկսվի այս տարվա օգոստոսի 2-ից և կտևի մինչև օգոստոսի 8-ը։
«Շրջանավարտների ընտրության մրցույթը կիրականացվի 2 փուլով՝ առաջին փուլը ներառում է հայտերի ընդունում և ընտրություն, իսկ երկրորդ փուլը՝ թեկնածուների հետ հարցազրույց։ Մրցույթի արդյունքում կբացահայտվեն ավելի քան 3000 երիտասարդներ, որոնց պետական պրակտիկայի ծրագիրը հնարավորություն կտա պրակտիկա անցնել ցանկալի մարզում և հանրային գերատեսչությունում։
Վրաստանի լիազորված բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, ովքեր սովորում են բարձրագույն կրթության առաջին մակարդակում (ավարտական ուսումնական տարվա դեպքում) կամ երկրորդ մակարդակում, կամ ավարտել են բարձրագույն կրթության առաջին կամ երկրորդ մակարդակը 2023-2024 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում կարող են մասնակցել ծրագրին:
Թեկնածուների ընտրության ժամանակ կարեւորագույն չափանիշներից է լինելու ուսանողի ակադեմիական առաջադիմությունը՝ GPA 2.8-4.0, և/կամ 71-100 միավոր բալային համակարգը։
Հարցազրույցի ժամանակ հավասար թեկնածուների դեպքում նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած դիմորդին: Ծրագրին մասնակցելու պահանջները, չափանիշները և հայտի ձևը կտեղադրվեն HR.GOV.GE պորտալում»,- նշված է ԿԳՆ տեղեկատվության մեջ։