Լարսում մաքսային հսկողության ընթացակարգերը ժամանակավորապես կդադարեցվեն
Ընթացիկ տեխնիկական աշխատանքների պատճառով օգոստոսի 6-ին՝ ժամը 05:00-10:00, «Ղազբեգի» մաքսային անցակետում ժամանակավորապես կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը։ Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։
Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված մաքսային անցակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն կարող իրականացվել։
Բացի այդ, նշված ժամանակահատվածում «Դարիալ» սահմանային անցակետով երկու ուղղություններով կդադարեցվի ուղեւորափոխադրումները (անձնագրային հսկողության եւ մաքսային ընթացակարգերը)։
Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Ղազբեգի» մաքսային անցակետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով, 24/7, ամբողջ ծանրաբեռնվածությամբ, հետևաբար ուղևորների և բեռների տեղափոխումը կիրականացվի անխափան։