Վարորդական իրավունքի գործնական քննությունը բոլոր տրանսպորտային միջոցների կատեգորիաների համար երկուփուլային կդառնա
Վարորդական իրավունքի գործնական մասը տրանսպորտային միջոցների բոլոր կատեգորիաների համար երկուփուլային կդառնա: Այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության Ռուսթավիի կենտրոնական վարչության պետ Զուրաբ Կիկնաձեն:
Նրա խոսքով, այս պահանջը նախատեսված է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով։
«Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը կատարում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունները։ Դրա շրջանակներում, վարորդական իրավունքի գործնական քննությունը երկուփուլային դարձավ, որը ենթադրում է իրական ճանապարհային երթևեկության պայմաններում քննության հանձնում։ Նաեւ, գործնական քննության երկրորդ փուլի որակավորման պահանջներին ավելացվել են տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետ կապված հարցեր։ Այս փուլում դա վերաբերում է B; BE; C; D; C1 և D1 կատեգորիաներ/ենթակատեգորիաներ։ Այս փոփոխությունը նպատակ ունի ինչպես վարորդական իրավունքի գործնական քննության համակարգի կատարելագործմանը, այնպես էլ ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- ասաց Զուրաբ Կիկնաձեն։
Ըստ նրա, ծառայությունների գործակալությունը շարունակում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումը, և մնացած կատեգորիաների/ենթակատեգորիաների համար տրանսպորտային միջոցի վարորդական իրավունքի գործնական մասը երկուփուլային կդառնա։