Սամցխե-Ջավախեթիում վարորդական իրավունք ստացած անձանց թիվն աճել է
2024 թվականի երկրորդ եռամսյակում Սամցխե-Ջավախեթիում վարորդական իրավունք ստացել է 162 մարդ, ինչը 28-ով ավել է, քան 2024 թվականի առաջին եռամսյակում։
Վարորդական իրավունք ստացած անձանց տարիքային տիրույթը տատանվում է 16-ից 55 տարեկանի միջև։ Այս եռամսյակում տարիքային սահմանը աճել է առաջին եռամսյակի համեմատ։
Փոխարենը նվազել է տարածաշրջանում վարորդական իրավունք ստացած կանանց թիվը։ Վարորդական իրավունք ստացել է ընդհանուր առմամբ 117 տղամարդ և 41 կին, չորս անձանց սեռը չի նշված։ Տարիքային առումով 17 տարեկան քաղաքացիներն են գերակշռում։