Ախալքալաքում բողոքում են օձերի շատացումից
Ախալքալաքում, նախկին ռազմական քաղաքի բնակավայրի բնակիչները օձեր են նկատել շենքերի բակերում: Տեղացիները օգնություն են խնդրում:
«Մոտավորապես 5 տարի է, ինչ այստեղ եմ ապրում, այսքան օձ երբեք չեմ նկատել: Մի քանի օր առաջ իմ որդին վախեցած եկավ, խաղալու ընթացքում օձեր է նկատել, հիմա վախենում ենք երեխաներին դուրս թողնել բակում խաղալու համար, նույնիսկ չգիտենք՝ թունավոր են թե ոչ, ամեն դեպքում շատ վտանգավոր է, ամեն ինչ կարող է պատահել», – ասում է բնակիչներից մեկը:
Բնակչությունը տեղական առցանց JNEWS կայքին պատմում է, որ չգիտի՝ ում դիմել խնդրի լուծման համար: Վրաստանում օձերի դեպքում վտանգի կանխարգելման և արագ արձագանքման համակարգ գոյություն չունի, սակայն երկրում կա օձերի 24 տեսակ, որոնցից չորսը թունավոր են: