Կենդանիների հիվանդություններից մարդիկ են վարակվում - ի՞նչ չի կարողանում ճիշտ անել պետությունն ու ֆերմերը
Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 11 և բրուցելոզի 5 հաստատված դեպք մարդկանց մոտ - այսպիսին է կենդանիների զոոնոզ, վտանգավոր հիվանդությունների ցուցանիշը 2024 թվականին տարածաշրջանում, որտեղ հիմնական ոլորտը անասնաբուծությունն է:
Չնայած նրան, որ Սամցխե-Ջավախեթիում ամեն տարի տասնյակ հազարավոր կենդանիներ են պատվաստվում, կենդանիների հիվանդությունները ոչ միայն հաստատվում են խոշոր եղջերավորների, այլև մարդկանց մոտ:
Ֆերմերներն ասում են, որ որոշ հիվանդությունների դեմ պայքարում են սեփական ուժերով, իսկ որոշ դեպքերում նրանց կենդանիներին պատվաստում է Սննդամթերքի ազգային գործակալությունը: