Վարորդական իրավունքի ստացման կարգի փոփոխություններ
Վրաստանի կառավարությունը հաստատել և հրապարակել է Վրաստանի 2022–2025 թվականների ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը:
Ըստ փաստաթղթի, վարորդական իրավունքի ստացման քննությունը երկու փուլանի կդառնա մի շարք կատեգորիաների ավտոմեքենաների համար: Խոսքը վերաբերում է «CE», «DE» կատեգորիաների «C1E», «D1E» ենթակատեգորիաների ավտոմեքենաներին:
Սա նշանակում է, որ վարորդական իրավունքի ստացման համար պրակտիկ քննությունը փողոցում, իրական պայմաններում լինելու է պարտադիր այս կատեգորիայի ավտոմեքենաների համար:
Ինչպես ծրագրում նշված է, այս ավտոմեքենաներով իրական պայմաններում քննություն հանձնել հնարավոր կլինի հետևյալ քաղաքներում՝ Ռուսթավի, Թելավի, Գորի, Ախալցիխե, Քութաիսի, Սաչխեերե, Օզուրգեթի, Բաթումի, Փոթի, Զուգդիդի:
Ծրագրի համաձայն, պետությունը դրա համար վերջնական ժամկետ է սահմանել 2024 թվականի IV եռամսյակը, իսկ բյուջեն կազմում է 1 մլն լարի: