Սեպտեմբերի 4-ին հոսանքի անջատում կլինի
Պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի «Էներգո-Պրո Ջորջիա»-ի ցանցում ընդգրկված բաժանորդների մի մասի համար:
Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, սեպտեմբերի 4-ին
ժամը 13:00-ից մինչև 15:00-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի Ասպինձայի Էրիասթավի, Վարձիա, Շորեթի, Թմոգվելի, Էրկոթի և հարակից փողոցներում գտնվող բաժանորդների համար:
Ժամը 13:00-ից մինչև 16:00-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Գորելովկա, Ջիգրաշենի, Ղուլալիսի, Արաքալի, Ժդանովի և հարակից գյուղերում գտնվող բաժանորդների համար:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո, էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի սովորական ռեժիմով։