Ինչ արժե երեխային պատրաստելը դպրոցի համար
Դպրոցների մեկնարկին մնացել է ընդամենը մի քանի օր։ Ծնողները կարող են անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերել տարբեր վայրերում՝ խանութներում, առևտրի կենտրոններում, շուկաներում և այլն։ Սակայն գները ամենուրեք տարբեր են, իսկ ընտրությունը բավականին մեծ է։
Դպրոցական պայուսակների գները սկսվում են 35 լարից, սակայն առաջին դասարանցիների համար առաջարկվող կարկասային և օրթոպեդիկ պայուսակները ավելի թանկ արժեն՝ շուկաներում դրանց գինը սկսվում է 50 լարիից։
Ինչ վերաբերում է գրենական պիտույքներին, շուկայում քանոնի գինը սկսվում է 0.50 լարից և ավելանում է՝ կախված դիզայնից և որակից։ Տետրերի գները սկսվում են 0.70 թեթրիից, գրիչները՝ 0.30, ռետինները՝ 0.20, գունավոր մատիտները՝ 1.50, իսկ լանչբոքսերը կարող եք ձեռք բերել 5 լարիից սկսած։
Ինչ վերաբերում է «Բիբլուս» խանութների ցանցին, ապա այստեղ դպրոցական պայուսակների գները սկսվում են 14.99 լարիից, գրիչների գները՝ 1 լարիից, սև մատիտները՝ 1 լարիից, գունավոր մատիտները՝ 2.50 լարիից, ռետինը կարող եք գնել 0.50 լարիից, քանոնը՝ 0.50, լանչբոքսերը՝ 10 լարիից, իսկ գրիչների և մատիտների տուփերը՝ 2 լարիից։