Միջազգային բեռնափոխադրողների ճանապարհային տեսչություն կիրականացվի
Ճանապարհամերձ գոտիներում, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բեռնափոխադրողների ճանապարհային տեսչություն կիրականացվի։ Այս մասին ասվում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության հրամանով։
Փաստաթղթի համաձայն, M2, M3, N1, N2, N3, O3, O4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների ստուգումը կվերցնի տեսչական բաժինը, որը բաղկացած կլինի Արևմտյան Վրաստանի ճանապարհային տեսչությունից, Արևելյան Վրաստանի ճանապարհային տեսչությունից և պարբերական տեխնիկական ստուգումների կենտրոնների վարչություններից։
Ստուգման արդյունքում հայտնաբերված այնպիսի խախտումների դեպքում, ինչպիսիք են՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը, բեռների տեղափոխման կանոնների խախտումը, միջազգային բեռնափոխադրումների հետ կապված համապատասխան փաստաթղթերի օգտագործման կանոնների խախտումը և այլն, կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ։
Ինչպես նշվում է վարչական իրավախախտումների օրենսգրքում, «ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված ճանապարհամերձ գոտում ճանապարհային տեսչության արդյունքում հայտնաբերված համապատասխան պահանջների խախտումը կհանգեցնի տուգանքի՝ 500-ից 5000 լարիի չափով։
Փաստաթղթի համաձայն, այս հրամանը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 4-ից։