Որն է Վրաստանում ամենախիտ բնակեցված տարածաշրջանը
Վրաստանում բնակչության խտությունը կազմում է 64.6 մարդ 1 քառ. կմ-ի վրա։ Այսպիսին են Վիճակագրության ազգային ծառայության վերջին տվյալները, որոնք արտացոլում են 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակը։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին բնակչության խտությունը 1 քառ. կմ-ի վրա կազմում էր 65.3 մարդ, իսկ 2022 թվականին՝ 64.5 մարդ:
Պաշտոնական տվյալներով՝ երկրում ամենախիտ բնակեցված վայրը Թբիլիսին է։ Մայրաքաղաքում բնակչության խտությունը կազմում է 2,495.9 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա, ինչը ամենաբարձր ցուցանիշն է երկրի մասշտաբով։
Թբիլիսիից հետո ամենախիտ բնակեցված տարածք է համարվում Աջարիայի ինքնավար հանրապետությունը, որտեղ բնակչության խտությունը կազմում է 125.2 մարդ 1 քառ. կմ-ի վրա, որին հաջորդում է Շիդա Քարթլին՝ 71.2 մարդով։ Վերջինիս փոքր-ինչ զիջում է Իմերեթին, որտեղ բնակչության խտությունը 1 քառ. կմ-ի վրա կազմում է 68.9 մարդ։ Սամցխե-Ջավախեթիում գրանցվում է 22.2 մարդ 1 քառ. կմ-ի վրա: