Ինչ է վաճառում Վրաստանը Չինաստանում
Վրաստանը Չինաստանին հիմնականում վաճառում է թանկարժեք մետաղներ, պղնձի հանքաքարեր, բժշկական գործիքներ և բնական գինի: Վրաստանի արտաքին առևտրի պորտալում առկա տվյալների համաձայն, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը Չինաստան ապրանքների արտահանումից ավելի քան 202 մլն դոլարի եկամուտ է ստացել:
Հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանը Չինաստան ամենամեծ քանակությամբ արտահանել է թանկարժեք մետաղների հանքաքարեր և կոնցենտրատներ (բացի արծաթից): Ընդհանուր առմամբ, նշված ապրանքների արտահանումից ստացված եկամուտը գերազանցել է 122.1 մլն ԱՄՆ դոլարը:
Այն ապրանքների տասնյակում, որոնց արտահանումից Վրաստանը ամենաշատ եկամուտն է ստացել, երկրորդ տեղում է դափնու տերևը և համեմունքները: Այս դեպքում եկամուտները հասել են 24.4 մլն ԱՄՆ դոլարի: Երրորդ տեղում է պղնձի հանքաքարերի արտահանումը՝ ավելի քան 20.2 մլն դոլարի եկամուտով:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանից Վրաստան ներմուծվել է ավելի քան 1 մլրդ դոլարի ապրանք: Ներմուծման մեջ մեծ մասը կազմում են բեռնատար ավտոմեքենաները։