Հողերը մնում են անտեսված, իսկ մշակաբույսերը այլևս չեն աճում - Գելա Խանիշվիլի
Տնային հողամասերը այլևս չեն մշակվում, - այս մասին նշել է Վրաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարարը և «Ագրո 1959» ՍՊԸ-ի կառավարող գործընկերը:
Նրա խոսքերով, Վրաստանում տնային հողամասերի օգտագործման արդյունավետությունը շատ ցածր է:
«Անհատական թեմա է տնային հողամասերը, որոնք այլևս չեն մշակվում, սա ուղղակի զարմանալի է։ Բնակչությունն այլևս չի մշակում հողը, որը տան դիմացի հատվածում է, բերք աճեցնում են այնտեղ, որտեղ մեծ տարածք է, և արդյունքում հողերը մնում են անտեր, իսկ մշակաբույսեր այլևս չեն աճում։ Չեմ խոսում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների մասին։
Նախկինում ֆերմերն անուշադրության մատնած հող չուներ, տնային հողն էր օգտագործում, և անգամ մի փոքր հող չէր թողնում չօգտագործված։ Այժմ այնքան ցածր է տեղական օգտագործման արդյունավետությունը, որ ֆերմերն աշխատում է դրսում, իսկ տան կողքով անցնելիս տեսնում ես, որ այգիները մնացել են անմշակ։ Սա մասամբ կապված է նրա հետ, որ հողագործությունը կազմակերպված չէ բիզնեսի շրջանակներում, ինչը շատ մեծ ազդեցություն ունի բերքի աճեցման վրա»,- ասել է Գելա Խանիշվիլին։