Եվրախորհրդարանում այսօր քննարկվելու է Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր քննարկվելու է Վրաստանի հարցը: Վրաստանի վերաբերյալ հայտարարություն կանի Եվրոպական միության բարձրագույն ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը:
Քննարկման թեման է՝ «Վրաստանում ժողովրդավարության նահանջը և քաղաքական բազմակարծության վտանգը»:
Եվրոպառլամենտի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, եվրախորհրդարականները Ջոզեֆ Բորելի հետ միասին կքննարկեն Վրաստանում ժողովրդավարության վատթարացումը:
«Այն դեպքում, երբ երկիրը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մտահոգություն է առաջացել իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» աճող ավտորիտար քաղաքականության վերաբերյալ, հատկապես՝ մեդիայի ազատության և ԼԳԲՏՔ+ իրավունքների կապակցությամբ: Չնայած Վրաստանը 2023 թվականի դեկտեմբերին ստացավ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, կուսակցությունը բախվեց քննադատության՝ ժողովրդավարության աջակից ցույցերի ճնշման և այն օրենքի ներդրման համար, որն արևմուտքի կողմից ֆինանսավորվող մեդիան ու ոչ կառավարական կազմակերպությունները «օտարերկրյա գործակալներ» են համարում: Եթե «Վրացական երազանքը» ապագա ընտրություններում ստանա կարևոր մեծամասնություն, մտավախություն կա, որ Վրաստանում բազմակուսակցական համակարգը և քաղաքական բազմակարծությունը ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն», - նշված է Եվրոպառլամենտի տեղեկության մեջ: