2022-23 թվականներին ՌԴ-ից 114 900 քաղաքացի բնակվելու նպատակով եկել է Վրաստան - IDFI
2022-2023 թվականներին Վրաստանում բնակվելու նպատակով եկել է Ռուսաստանի 114 900 քաղաքացի, - այս մասին հետազոտություն է հրապարակում Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI):
IDFI-ի հետազոտության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում այդ անձանցից Վրաստանը լքել է Ռուսաստանի 41.3 հազար քաղաքացի, իսկ 73.7 հազար քաղաքացի մնացել է մշտական բնակության համար:
«2022-2023 թվականներին Վրաստանից արտագաղթել է 118 հազարով ավելի քաղաքացի, քան վերադարձել է հայրենիք: Միևնույն ժամանակ, Վրաստանում բնակություն է հաստատել Ռուսաստանի 73.7 հազար քաղաքացի», - նշված է հետազոտության մեջ:
Այս տվյալների համաձայն, 2022-2023 թվականներին արտագաղթել է Վրաստանի 264.3 հազար քաղաքացի, որոնցից 146.3 հազարը վերադարձել է, իսկ 118 հազարը մնացել է արտերկրում:
Հետազոտության համաձայն, միայն 2022 թվականին արտագաղթել է Վրաստանի 100 802 քաղաքացի, որոնցից 54 405-ը վերադարձել է երկիր: Նշվում է նաև, որ 2023 թվականին արտագաղթի մակարդակը վերջին 10 տարիների առավելագույնն է եղել: Օրինակ՝ անցած տարի երկրից հեռացել է 163 480 քաղաքացի, որոնցից 91 896-ը վերադարձել է:
IDFI-ի տվյալներով, 2023 թվականին երկրից հեռացած քաղաքացիների մեծ մասը՝ 70% (114 438 քաղաքացի), 30 տարեկանից ցածր անձինք են, այդ թվում՝ 43% (70 003) երեխաներ: