Ավտովթար Սամցխե-Ջավախեթիում՝ կան տուժածներ
Բորջոմիում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված երեք անձանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես Բորջոմիի բժշկական կենտրոնում հայտնել են tv9news.ge-ին, երկու անձանց տեղափոխել են հիվանդանոց՝ փոքր վնասվածքներով, իսկ մեկի վիճակը միջին ծանրության է։
«Մի կին ինքնուրույն է եկել, երկու անձանց տեղափոխել է շտապօգնությունը։ Նրանք ունեն թեթև վնասվածքներ, բայց դեռևս նրանց տրամադրում ենք բուժօգնություն և դուրս չենք գրել։ Մեկը միջին ծանրության վիճակում է և գտնվում է հսկողության տակ՝ բուժման սենյակում»,- ասել է Բորջոմիի բժշկական կենտրոնի տնօրեն Օլիկո Բուաչիձեն։
Բորջոմիում ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այսօր Արդագանի բնակավայրում։ ՆԳՆ-ն դեպքի առթիվ սկսել է հետաքննություն՝ ՔՕ-ի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է տրանսպորտի շարժման անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու։