Այսօրվանից սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար է բոլորի համար
Նոյեմբերի 4-ից հանրապետության ողջ տարածքում բոլոր քաղաքացիների համար սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ իմունիզացիան իրականացվում է Abbott Biologicals B.V. ընկերության կողմից արտադրված չորս բաղադրիչ պատվաստանյութով, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից է։
«Պատվաստանյութը հարմարեցված է այն շտամներին, որոնք ակնկալվում է, որ շրջանառվեն գրիպի սեզոնի ընթացքում: Ծրագրի առաջին փուլում ռիսկային խմբերին իրականացվել է գրիպի վիրուսի դեմ պատվաստում։ Մինչ այժմ 37000-ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են ողջ երկրում։ Պատվաստումը հնարավոր է վեց ամսականից պատվաստման ծառայություններ մատուցող բուժհաստատություններում և ամբողջովին անվճար»,- նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։