Ախալցիխեի Սակրեբուլոի նախկին նախագահը մահացել է
62 տարեկանում մահացել է Մալխազ Գիքոշվիլին։ Ընտանիքի անդամների տեղեկություններով, վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ։
Մալխազ Գիքոշվիլին 2010-2012 թվականներին եղել է Ախալցիխեի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ, այնուհետև՝ մունիցիպալիտետի խորհրդի անդամ և «Միասնական ազգային շարժման» խմբակցության նախագահ։ Կուսակցությունը լքելուց հետո դարձել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ և խորհրդում զբաղեցրել «Շարժում ազատության համար՝ Եվրոպական Վրաստան» խմբակցության նախագահի պաշտոնը։
Տարիներ շարունակ Մալխազ Գիքոշվիլին դասավանդում էր նաև Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում։