Կբարձրանա՞ արդյոք ավտոմեքենաների տեխնիկական զննման վճարը
«Ունենք դիմում ոլորտի վերաբերյալ նախարարությանը։ Առայժմ նորություն չկա։ Մեր պահանջն այն է, որ բարձրացվի տեխնիկական զննման վճարը։ Խոստացան, որ կդիտարկեն պահանջը և պատասխան կտան մեզ», - այս մասին հայտնել է տեխնիկական զննման կենտրոնների միության գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլին։
Նրա խոսքով, հաշվի առնելով այն, որ տնտեսության նախարարությունը դեռ որոշում չի ընդունել, կարելի է ասել, որ գները 2025 թվականի սկզբից չեն բարձրանա։
«Ներկայիս վիճակով, երբ որոշում չկա և տեղեկություն չունենք օրենսդրական փոփոխության մասին, կարող ենք ասել, որ ավտոմեքենաների տեխնիկական զննման վճարը 2025 թվականի սկզբից չի բարձրանա», - նշել է Գիորգի Շիոլաշվիլին։
Տեղեկանքի համար նշենք, որ այս պահին կենտրոններում թեթև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման վճարը կազմում է 60 լարի։ Տեխնիկական զննման կենտրոնները պահանջում են վճարը բարձրացնել 30 լարիով։