«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Սամցխե-Ջավախեթիի բնակչությանը (R)
Պլանային վերանորոգման աշխատանքների պատճառով, նոյեմբերի 19-ին, ժամը 11:00-ից մինչև 18:00-ն, էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի Ախալցիխեի շրջանի գյուղերում՝ Մուսխի, Ճաճարաք, Խեոթի, Ծղորձա, Անդրիաձմինդա և հարակից գյուղերում։
Ժամը 11:00-ից մինչև 18:30-ն՝ Նինոծմինդայի շրջանի գյուղերում՝ Ժդանով, Սամեբա, Ղաուրմա, Սաթխա, Ուչմանա և հարակից գյուղերում։
Ժամը 12:00-ից մինչև 12:05-ը և 14:25-ից մինչև 14:30-ը՝ Ախալցիխեի շրջանի Վալե գյուղում։
Վերանորոգման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի բնականոն ռեժիմով։