2025 թվականից կկատարվի ճանապարհային տրանսպորտի ստուգում
Հաջորդ տարվանից Վրաստանում ճանապարհային գոտիներում կկատարվի տեղական և միջազգային փոխադրողների տրանսպորտային միջոցների ստուգում։ Սա նախատեսված է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում 2023 թվականի գարնանը կատարված փոփոխություններով։
Փոփոխությունների համաձայն, M2, M3, N1, N2, N3, O3, O4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների ստուգումը կիրականացնի ցամաքային տրանսպորտի գործակալության լիազորված անձը՝ ՆԳՆ աջակցությամբ։ Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների, օրինակ՝ տեխնիկական անսարքությունների, վարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտման, և այլ կանոնների խախտման կամ բեռի ամրացման կանոնների խախտման դեպքում կկիրառվեն 300-5000 լարի տուգանքներ։
Նշված խախտումների դեպքում, որոնք վտանգ են ստեղծում երթևեկության համար, լիազոր մարմինը կարող է արգելել տրանսպորտային միջոցի շահագործումը, մինչև խախտման վերացումը։
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 4-ից և չեն տարածվի թեթև ավտոմեքենաների վրա։ Տվյալ ստուգումները վերաբերում են հետևյալ տրանսպորտային միջոցներին՝
M2 – 5 տոննա քաշից պակաս, 8 նստատեղից ավելի ունեցող ուղևորատար տրանսպորտ։
M3 – 5 տոննայից ավելի, 8 նստատեղից ավելի ունեցող ուղևորատար տրանսպորտ։
N1 – 3.5 տոննա քաշից պակաս բեռնատար։
N2 – 3.5-12 տոննա քաշով բեռնատար։
N3 – 12 տոննայից ավելի բեռնատար։
O3 և O4 – 3.5 տոննայից ավելի կցորդներ և կիսակցորդներ։