ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վերջին ոչ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկի՝ «Գազպրոմբանկի» նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։
ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները փաստացիորեն դուրս են թողնում «Գազպրոմբանկը» և նրան կից վեց ձեռնարկությունները (գտնվում են Լյուքսեմբուրգում, Հոնկոնգում, Կիպրոսում, Շվեյցարիայում և Հարավային Աֆրիկայում) համաշխարհային ֆինանսական համակարգից։
ԱՄՆ-ի հայտարարության համաձայն, Ռուսաստանը «Գազպրոմբանկն» օգտագործում էր Ուկրաինայի դեմ պատերազմի համար ռազմական տեխնիկայի գնման համար։ Բացի այդ, Մոսկվան այս բանկի միջոցով վճարում էր իր զինվորներին (ներառյալ մարտական բոնուսները) և փոխհատուցումներ էր փոխանցում մարտերում զոհվածների ընտանիքներին։
Հայտարարությունում նշվում է նաև, որ Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանել «Գազպրոմբանկի» նկատմամբ։
Նշենք, որ մինչ այժմ ԱՄՆ-ը զերծ էր մնում «Գազպրոմբանկի» նկատմամբ պատժամիջոցների սահմանումից, հիմնականում այն պատճառով, որ եվրոպական երկրները հնարավորություն ունենային շարունակելու վճարումները ռուսական գազի համար։