«Ղազբեգի» մաքսակետը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը
Եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն՝ Դարիալի կիրճում ստեղծված ծանր օդերևութաբանական իրավիճակի պատճառով «Ղազբեգի» մաքսակետում կասեցվել են մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը։
Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն կարող իրականացվել անցակետով։
«Եղանակի բարելավումից հետո «Ղազբեգի» անցակետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով՝ ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Ըստ այդմ՝ ուղևորների և բեռների փոխադրումները կիրականացվեն անխափան»,- հայտնել են Եկամուտների ծառայությունից։