Բողոքի ցույցի չորրորդ օրն Ախալցիխեում
Ախալցիխեում արդեն չորրորդ օրն է, ինչ բողոքում են Վրաստանի արևմտյան կուրսից շեղումը։ Տեղացիները ամեն օր հավաքվում են Շոթա Ռուսթավելիի արձանի մոտ և բողոքի միջոցով աջակցություն են հայտնում մայրաքաղաքում անցկացվող ցույցի մասնակիցներին։
Այսօրվա ցույցի կարգախոսն է. «Մինչ դեռ կարող ենք արտահայտել մեր բողոքը, դուրս եկե՛ք։ Մինչ այժմ ասում էին, որ երկիրը տանում են դեպի Եվրոպա, բայց իրականում բոլորովին այլ բան էին անում։ Հիմա դա արդեն խոսքով էլ հաստատեցին։ Տարիներ առաջ նրանք իբր հարգում էին քաղաքացիական հասարակությանը և լրագրողներին, բայց այսպես կոչված «գործակալների մասին» օրենքով նրանց վարկաբեկումը հաստատեցին»։
Այսօրվա ցույցին աջակցելու նպատակով մասնակցում էին մեդիայի, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների, բիզնեսի և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Ցույցի կազմակերպիչների խոսքերով՝ «Ասում են, որ քաղաքացիների բողոքի արտահայտման իրավունքը պաշտպանված է, բայց իրականում նրանց դաժանաբար բռնաճնշում են, ծեծում և ձերբակալում։ Շատ հեռու չէ այն ժամանակը, երբ դա նույնպես բացահայտ կհայտարարեն խոսքով, որովհետև գործողություններն արդեն ակնհայտ են»։
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ. «Այս ուժը կանդրադառնա բոլորին և ամեն ինչին։ Խղճալի է այս երկիրը, խղճալի ենք մենք՝ բոլորս, ովքեր ոչինչ չեն ցանկանում, բացի ազատությունից և իրենց աշխատանքով այս երկիրը կառուցելու հնարավորությունից»։
Այդ պատճառով նրանք կոչ են անում բոլորին դուրս գալ և հայտնել իրենց դիրքորոշումը։
«Գիտեմ, որ Ախալցիխեում շատերն են անհանգստացած, և մենք իրականում շատ ավելի շատ ենք, քան ցույցերին մասնակցողների թիվը։ Այլևս ժամանակ չէ իրար նայելու և լռելու։ Սա իրականում տեղի է ունենում, և քանի դեռ ժամանակ կա, պետք է ապստամբենք», - նշված է սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։
Ախալցիխեում ցույցը դեռ շարունակվում է: