«Վրաստանը չի դառնա Ռուսաստան» - Ախալցիխեում աշակերտները բողոքում են
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առավոտից Ախալցիխեի N6 հանրային դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները հրաժարվել են մասնակցել դասերին և դասադուլ են հայտարարել։
Նրանք դասարանում գրատախտակին թողել են գրություն՝ «Դասերը չեն անցկացվում 11-րդ դասարանում, երեխաները դասադուլ են հայտարարել։ Վրաստանը չի դառնա Ռուսաստան»։
Այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ, արդյոք 11-րդ դասարանում ուսումնական գործընթացը դադարեցված է։ Դպրոցի տնօրենը մեկնաբանություն չի տվել։
Նոնա Իվանիշվիլին tv9news.ge-ին ասել է, որ «դպրոցը ապաքաղաքական է» և անջատել է հեռախոսը։