«Ընտանեկան արժեքների մասին» օրենքը սկսել է գործել
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է «Ընտանեկան արժեքների և անչափահասի պաշտպանության մասին» օրենքը։ Օրենքի համաձայն, սահմանվում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու կամավոր միություն է՝ ընտանիք ստեղծելու նպատակով, որը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Միաժամանակ, ինչպես նշվում է փաստաթղթում, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև միության գրանցումը որպես ամուսնություն կամ դրա ճանաչումը իրավական ակտով՝ որպես ամուսնություն, արգելվում է։
Այս օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նաև փոփոխություն «Վարչական իրավախախտումների օրենսգրքում», որը սահմանում է տարբեր չափերի տուգանքներ, եթե «Ընտանեկան արժեքների մասին» օրենքով սահմանված պահանջները խախտվեն։ Տուգանքների չափը տատանվում է 800-ից մինչև 4000 լարիի սահմաններում։
Նույն օրենքի համաձայն, մայիսի 17-ը օրենսդրական մակարդակով կհռչակվի ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր և կհայտարարվի ոչ աշխատանքային օր։