Էլեկտրոնային սիգարետ օգտագործում է աշակերտների 11.3%-ը, իսկ ծխախոտ՝ 11.6%-ը
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների վարչության ղեկավար Լելա Ստուրուայի տվյալներով, վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էլեկտրոնային սիգարետ այս պահին օգտագործում է աշակերտների 11.3%-ը, իսկ սովորական ծխախոտ՝ 11.6%-ը։
Մասնավորապես, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացված GYTS (Ծխախոտի գլոբալ ուսումնասիրություն երիտասարդների շրջանում) ուսումնասիրության համաձայն, սովորական ծխախոտ այս պահին օգտագործում է աշակերտների 5.2%-ը, իսկ առանց ծխի/չծխվող ծխախոտ՝ 4.2%-ը։
Ինչպես նշել է Լելա Ստուրուան, ըստ ուսումնասիրության արդյունքների, 16 տարեկան երեխաները սովորաբար սկսում են օգտագործել էլեկտրոնային սիգարետ, ապա անցնում են սովորական ծխախոտին։
«2024 թվականի ուսումնասիրության համաձայն, 16 տարեկան երեխաները ամենից շատ օգտագործում են էլեկտրոնային սիգարետ, ապա՝ սովորական ծխախոտ։ Կարելի է ասել, որ վերջին 1 ամսվա ընթացքում առավելապես օգտագործվել է էլեկտրոնային սիգարետ, այնուհետև՝ սովորական ծխախոտ»,- նշել է Լելա Ստուրուան։
Ուսումնասիրության համաձայն, աշակերտների 35.7%-ը ենթարկվում է ծխախոտի ծխի ազդեցությանը տանը, իսկ 36.6%-ը՝ փակ հասարակական շենքերում։