Բողոքի ցույցի 12-րդ օրը Ախալցիխեում
Այսօր՝ հունվարի 26-ին, Ախալցիխեում տեղի ունեցավ «Ոչ ռուսական ռեժիմին» հերթական բողոքի ցույցը։ Ցուցարարները հավաքվել էին ժամը 18:00-ին Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը երկրում ընթացող իրադարձությունների վերաբերյալ։ Ախալցիխեում բողոքի ակցիան շարունակվում է արդեն 12 օր անընդմեջ։
Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նոր ընտրությունների անցկացում և քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, այդ թվում՝ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ազատումը, ում Բաթումիի ոստիկանությունը ձերբակալել է հունվարի 11-ին։ Մզիա Ամագլոբելին արդեն 15 օր հացադուլ է անում բանտում։ Նրա առողջությունն ու կյանքը վտանգի տակ են ռեժիմի պայմաններում։